23/09/2018 20:33
Որքան են կազմել քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներում գրանցված մուտքերն ու ծախսերը
ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբուկյանը ներկայացրեց քարոզչությունն իրականացնելու նպատակով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներում գրանցված մուտքերի և ծախսերի մասին տեղեկատվություն:
ԲՀԿ մուծումները կազմում են 58 մլն 941 հազար դրամ, որից ծախսվել է 17 մլն 915 հազար 400 դրամ, հիմանադրամում եղած մնացորդը կազմում է 41 մլն 25 հազար 600 դրամ:
«Երևանի հանրություն» դաշինքի մուծումները կազմում են 1 մլն 600 դրամ, ծախսերը՝ 1 մլն 7000 դրամ, մնացորդը՝ 593 հազար դրամ: Առկա են պարտավորություններ 1 մլն 210 հազար դրամի չափով:
«Երևանցիներ» դաշինքի հիմնադրամում եղած շարժը 0 է. մուծումներ և ծախսեր չեն կատարվել:
«Երկիր Ծիրանի» կուսակցության մուծումները՝ 2 մլն 220 հազար դրամ, ծախսվել է 172, 800 դրամը:
«Ժառանգություն» կուսակցության մուծումները կազմել են 7 մլն դրամ, 6 մլն 796 հազար 680 դրամ:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության մուտքերը կազմել է 250 հազար դրամ, ծախսվել է 249 հազար 996 դրամը:
«Իմ քայլը» դաշինքի մուտքերը կազմել են 40 մլն դրամ, որից 39 մլն 953 հազար 624 դրամը ծախսվել է, իսկ մնացորդը կազմում է 46, 376 դրամ:
«Լույս» դաշինքի մուծումները կազմում են 8 մլն 280 հազար դրամ, 6 մլն 266 հազար 575 դրամ, 2 մլն 13 հազար 425 դրամ:
ՀՅԴ մուտքերը 2 մլն 100 հազար դրամ է, որից ծախսվել է 1 մլն 716 հազար 800 դրամ:
«Հայկ Հայկազունիներ» կուսակցության նախընտրական հիմնադրամում շարժ առկա չէ:
«Ռեֆորմիստական» կուսակցության հաշվին մուծվել է 3 մլն 400 հազար դրամ, ծախսվել՝ 2 մլն 831 հազար 400 դրամ:
ՕԵԿ մուտքերը կազմել են 5 մլն 500 հազար, ծախսերը՝ 5 մլն 441 հազար դրամ:
Բաբուկյանն ընդգծեց, որ ԿԸՀ-ն համադրել է ստացված տվյալները ԿԲ տվյալների հետ և դրանցում ընտրախախտումներ չեն նկատվել: Նա նաև շեշտեց, որ հաղորդած տվյալները դեռևս նախնական են: