23/09/2018 13:20
Իրավապահները կատարել են իրենց պարտականությունները. Արարատ Միրզոյանը՝ ԲՀԿ-ի հետ կատարվածի մասին (Տեսանյութ)
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չի մեկնաբանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում երեկ տեղի ունեցած խուզարկությունը։
«Եկեք, ես չմեկնաբանեմ։ Եղել են ահազանգեր, և իրավապահները արձագանքել են, կատարել են իրենց պարտականությունները», -այսօր Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա։
Միրզոյանը նաև ասաց, որ այս ընտրություններում քվեարկել է «հանուն նոր Հայաստանի ու հանուն հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի»։