23/09/2018 11:04
Մի քիչ քաղաքականացվեցին ընտրությունները, վարչապետը շեղեց ընտրությունների իրական ընթացքը. ՀՅԴ թեկնածու (Տեսանյութ)
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը բավարար է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը։
«Եթե կարճ ասենք՝ խնդիրներ եղան։ Մի քիչ քաղաքականացվեցին ընտրությունները, ավելի գնաց համապետական, կամ վարչապետին սատարելու ուղղությամբ։ Վարչապետի մասնակցությունն իրական քաղաքապետական և ավագանու ընտրություններից շեղեց ընթացքը։ Այս ընտրություններում վարչապետը խնդիր դրեց, թե սա իր վստահության քվեն է», - ասաց Միքայել Մանուկյանը։