23/09/2018 10:13
Ժողովրդին տրված քվեով ընտրվելու է քաղաքապետ ու որևէ մեկի մոտ ընտրության վերաբերյալ կասկած չի լինելու. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Ավագանու այս ընտրությունները մյուսներից տարբերվելու են նրանով, որ արտահայտելու են ժողովրդի կամքը, ընրատեղամաս մտնելուց առաջ լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ժողովրդին տրված քվեով ընտրվելու է քաղաքապետ, ու որևէ մեկի մոտ ընտրության վերաբերյալ կասկած չի լինելու», - նշեց Վանեցյանը:
Անդրադառնալով ԲՀԿ գրասենյակներից մեկում երեկ տեղի ունեցած ստուգումներին ու ընտրախախտումների մասին հաղորդումներին՝ Վանեցյանը նշեց, որ բոլոր օրենք խախտողները կկրեն համապատասխան պատիժ:
«Հավատացած եղեք, եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, մենք դա կանենք առանց մի րոպե մտածելու և հապաղելու: Հավաստիացնում եմ՝ կապ չունի դա կլինի այս կամ այն թեկնածուն, թե քաղաքական ուժի կողնակիցները, եթե կլինի մարդկանց խումբ, որը կխախտի օրենքը, կկրի պատիժ», - նշեց Վանեցյանը: