23/09/2018 20:42
Գլխավոր ակնկալիքն ազատ, արդար ընտրություններն էին, որոնք այսօր կայացան. Հայկ Մարության (Տեսանյութ)
Այսօր պայծառ օր էր, որովհետև վերջին տասնամյակում առաջին անգամ տեղի ունեցան ազատ, թափանցիկ ընտրություններ, «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական գրասենյակում Aysor.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
Դիտարկմանը, թե նախորդ ընտրություններում հանդես էր գալիս որպես դիտորդ, ինչ փոփոխություններ կան, Հայկ Մարությանն օրինակ բերեց 9/47 ընտրատեղամասը, որտեղ և իր քվեարկությունն էր կատարել:
«Արտառոց որևէ բան չկար իմ ընտրատեղամասում: Երբ նախորդ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 3 խախտում էր արձանագրվել, այսօր փորձեցի պարզել, թե արդյոք դրանք շտկված են: Ականատես եղա, որ 100 տոկոսանոց շտկված իրավիճակ է: Սպասում եմ արդյունքներին, գլխավոր ակնկալիքն ազատ, արդար ընտրություններն էին, որոնք եղել են», - ասաց Հայկ Մարությանը: