23/09/2018 08:00
Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները։ Առավոտյան ժամը 8:00-ից բացվել է 475 ընտրատեղամաս:
Երևանում ընտրողների թիվը 853 390 է: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 4 դաշինք և 8 կուսակցություն։
Ստորև ներկայացված են ընտրություններին մասնակցող ուժերը և այդ ուժերի քաղաքապետի թեկնածուները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ Նաիրա Զոհրաբյան
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ Անահիտ Թարխանյան
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ Արարատ Զուրաբյան
«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ Զարուհի Փոստանջյան
«Ժառանգություն» կուսակցություն՝ Րաֆֆի Հովհաննսիյան
«Ժողովրդական ուղի» կուսակցություն՝ Մանուել Գասպարյան
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ Հայկ Մարության
«Լույս» կուսակցությունների դաշինք՝ Արտակ Զեյնալյան
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ Միքայել Մանուկյան
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն՝ Գևորգ Հովսեփյան
«Ռեֆորմիստներ» կուսակցություն՝ Արտակ Ավետյան
«Օրինաց երկիր» կուսակցություն՝ Մհեր Շահգելդյան
Ընտրվելու համար կուսակցությունները պետք է հավաքեն 6 տոկոսից ավելի ձայն, դաշինքները՝ 8 տոկոս։
Ըստ կանխատեսումների՝ հիմնական պայքարը ծավալվելու է «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լույս» դաշինքի միջև:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 8 տեղական և 1 միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ:
Նշենք, որ Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական ներկայացրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։