23/09/2018 10:50
ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնել է Նյու Յորք, հնարավոր է նրա հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Սեպտեմբերի 24-ից 28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ:
Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում: