23/09/2018 09:19
Մենք կողմնակից ենք արագացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների. Րաֆֆի Հովհաննիսյան
Ես քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ և առաջատար մայրաքաղաքի, այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրելուց հետո հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ստացել է ցուցակագրումների մասին տեղեկություններ ու դրանք փոխանցել իրավապահ մարմիններին։
«Այսօր պետք է նվազագույնը դարձնել այդ խախտումները, որ ապագայում ուղղված լինեն», - հայտարարեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացելուն՝ Հովհաննիսյանն ասաց. «Մենք կողմնակից ենք արագացված արտահերթ ընտրությունների, ավելին, մենք կարծում էինք, որ համապետական ընտրությունները պետք է ավելի շուտ լինեին։ Մենք կմասնակցենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների»։