23/09/2018 15:12
Ռոբերտ Քոչարյանի որդին Արա Պապյանից պահանջում է 2 մլն դրամ՝ զրպարտության համար
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արա Պապյանի դեմ, Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ նույն աղբյուրի` Սեդրակ Քոչարյանը Արա Պապյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունը, և դրա դիմաց պահանջում է 2 մլն դրամ։
Նշենք, որ այս գործն ընդունվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և քննվելու է դատավոր Գոռ Թորոսյանի վարույթում։
Սեդրակ Քոչարյանը դատական հայց ներկայացրել է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ գրեթե նույն պահանջով։