24/09/2018 11:09
Ոչինչ չենք կարող հրապարակել, մինչև բանակցությունները չավարտվեն. ՀՖՖ-ն՝ հավաքականի գլխավոր մարզչի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից չեն հաստատում, որ ֆեդերացիան բանակցություններ է վարում իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազիի հետ, որպեսզի վերջինս գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։
«Բանակցությունները երբևէ չեն լինում հրապարակային, մենք ոչինչ չենք կարող հրապարակել, մինչև բանակցությունները չավարտվեն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։
Նա ընդգծեց՝ ինչպես ասել էր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սեպտեմբերի 21-ին հրաժարական էր ներկայացրել։
Նշենք, որ այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունն էր հայտնել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին: