25/09/2018 12:44
Պայթյուն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, քննչական կոմիտեի քննիչները։ Նրանք պարզում են պայթյունի պատճառը։
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոցի աշխատակից է։
Դեպքի վայրում հավաքված նշված բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Նախկինում հիվանդանոցում պահպանվում էր անվտանգության կանոնները, և կային անտանգության աշխատակիցներ, ովքեր հետևում էին, որպեսզի նման անզգույշ դեպքեր տեղի չունենան, իսկ հիմա նոր տնօրենն ավելի շատ զբաղված է ինտգրիգներ հյուսելով, քան հիվանդանոցում պահպանել բնականոն աշխատանքներ, և եթե այս ողբերգական դեպքից հետո տնօրենը հետևություններ չանի, հույս չունենք, որ սա առաջինն ու վերջինը չի լինի»։