25/09/2018 16:13
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյունի դեպքով հարուցվել է քրգործ
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ, Aysor.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Քրգործը հարուցվել է ՔՕ 157 հոդվածի երկրորդ մասով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։
Նշենք, որ ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ԲԿ-ում պայթած թթվածնի բալոնը կոնտրոնին չի պատկանել և բերել է դրսից՝ լիցքավորման նպատակով։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով մահացել է ԲԿ աշխատակից, տեխնիկ-օպերատոր 1979թ. Ծնված Վահրամ Գասպարյանը, վնասվածքներ է ստացել մեկ անձ։ Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։