25/09/2018 15:34
Ռուսաստանում բիզնես միջավայրը վատթարանում է. ՀԲ զեկույց
Ռուսաստանում կարգավորիչ միջավայրը բիզնեսի համար վատթարացել է, ասվում է Համաշխարհային Բանկի զեկույցի մեջ:
Ըստ փաստաթղթի՝ պետական կառավարման որակի ինդեքսը 2017 թվականին մնացել է բացասական գոտում և կազմել -0,48՝ մեկ տարի վաղ գրանցված -0,42-ի դիմաց:
Ինդեքսն արտացոլում է կառավարության աշխատանքի որակը արդյունավետ կարգավորման իրականացման հարցում, որն աջակցում է մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը, այդ թվում՝ շուկայի կարգավորմանը և մրցակցությանը, արժեթղթերի վերահսկմանը և այլն: