25/09/2018 14:58
Զիդանը ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ Մբապեին ասել է, որ նա պետք է խաղա «Ռեալում»
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մադրիդյան ակումբում է ցանկանում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
Այս մասին El Chiringuito հեռուստաշոուի ժամանակ պատմել է Okdiario հեռուստաալիքի առաջատար փորձագետ Էդուարդո Ինդան:
Փորձագետի խոսքով, մասնագետն այս մասին հայտնել է ֆուտբոլիստի հետ զրույցի ընթացքում ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ, որը կայացել է սեպտեմբերի 24-ին Լոնդոնում:
«Մրցանակաբաշխության ժամանակ Զիդանը հանդիպեց Մբապեին և բառացիորեն ասաց հետևյալը` «Կիլիան, դու պետք է խաղաս «Ռեալում», - Ինդայի խոսքերն է փոխանցում Tribal Footbal»-ը:
Ավելի վաղ «Մոնակոյի» ներկայացուցիչները, որի կազմում Մբապեն հանդես է եկել մինչև 2017 թվականի ամառը, հայտարարել են, որ «Ռեալն» ակումբին առաջարկ է արել հարձակվողի տեղափոխության շուրջ, սակայն Կիլիանը որոշել է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: