25/09/2018 14:04
Եվրոպական բանկերի շահույթը կրճատվելու է
Գերմանական Zeb խերհրդատվական կենտրոնի վերլուծաբանները կանխատեսում են եվրոպական բանկերի առաջիկա 5 տարվա շահույթի կրճատում մոտ 40 տոկոսով, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ընկերության ուսումնասիրությանը:
Պատճառներից կլինեն Brexit-ի հետևանքները, կարգավորիչների կողմից վերահսկողության քաղաքականության խստացումը, վստահություն չներշնչող վարկերի թվի աճը և ցածր տոկոսադրույքները:
Ուսումնասիրությունից հետևում է, որ նախորդ տարի եվրոպական խոշոր 50 բանկերի շահույթը հարկվելուց հետո կազմել է 118,8 միլիարդ եվրո: