Շատ կուզեմ՝ մոտ ապագայում ինքս ինձ ասեմ՝ տեսա՞ր, որ սխալ համարի տակ ես քվեարկել. Անի Ղազարյանը՝ նոր ֆիլմի, կրկին մայրանալու ու քաղաքական անցուդարձի մասին

25/09/2018 17:00

Շատ կուզեմ՝ մոտ ապագայում ինքս ինձ ասեմ՝ տեսա՞ր, որ սխալ համարի տակ ես քվեարկել. Անի Ղազարյանը՝ նոր ֆիլմի, կրկին մայրանալու ու քաղաքական անցուդարձի մասին


Օրերս տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսուհին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանն է: Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանեց՝ չի կարող ֆիլմին հայացք գցել սովորական հանդիսատեսի աչքերով, բայց այն, ինչ տեսել ու տեսնում է որպես ներսի մարդ՝ իրեն գոհացնում է:

«Ցավոք, ես չեմ կարող ֆիլմը նայել որպես սովորական հանդիսատես, ով առաջին անգամ պետք է ծանոթանա պատմությանն ու հերոսների ճակատագրերին: Այդ իսկ պատճառով չեմ կարող օբյեկտիվ լինել: Բայց կարող եմ ասել, որ գոհ եմ ընդհանուր արդյունքից: Ես գիտեմ, որ մասնագիտական առումով մի աստիճան էլ եմ բարձրացել: Չնայած, կան տեսարաններ, որ նայելիս մտածում եմ՝ երանի հնարավորություն լիներ մեկ անգամ ևս խաղալու, այդ ժամանակ հաստատ ավելի լավ կխաղայի», - ժպիտով նշեց մեր զրուցակիցը:

«Իմ ֆիլմերի պրեմիերաների ժամանակ՝ տրադիցիոն հղի». ֆիլմի պրեմիերայից առաջ հենց այսպես ներկայացրեց Անի Ղազարյանին Մհեր Մկրտչյանը, ինչից պարզ դարձավ, որ ռեժիսոր ու դերասանուհի ամուսինները կրկին բալիկի են սպասում: Ի դեպ, Անին այս գեղեցիկ կարգավիճակում էր նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմի էկրանային մեկնարկին:

Ընդամենը օրեր առաջ ամուսինները պարզել են՝ կրկին աղջիկ են ունենալու, ու դա լիովին ռեժիսոր-հայրիկի սրտով է:

«Ամեն ինչ Մհերի սրտով է, նա աղջիկ էր ուզում, ես՝ տղա: Փոքրիկս կծնվի հունվարին: Անուն դեռ չենք որոշել, մի քանի տարբերակ ունենք, որոնց շուրջ դեռ մտածում ենք: Արդեն երեք փոքրիկների հետ աշխատանքը հասցնելը շա՜տ բարդ է լինելու: Երևի՝ մի քանի ամիս դադար կվերցնեմ: Հետո արդեն ժամանակը ցույց կտա», - նկատեց երկու դստրիկների մայրիկը:

Ոչ միշտ է, որ ամուսինները կարողանում են «յոլա» գնալ միևնույն աշխատանքային հարթակում: Անի Ղազարյանն ու Մհեր Մկրտչյանն այս առումով բացառիկ են. «գործը՝ գործ, ընտանիքը՝ ընտանիք» ասում է Անին ու հավելում.

«Իհարկե, ի տարբերություն մյուս դերասանների, ունեցել եմ առավելություններ, բայց դա միայն տանը ու հարցերի տեսքով: Այսինքն՝ հնարավորություն եմ ունեցել օրվա տարբեր ժամերին կերպարիս հետ կապված առաջարկներ անել, քննարկել բնավորության գիծը ու շատ ու շատ նմանատիպ հարցեր պարզել: Բայց կրկին շեշտեմ՝ միայն տանը, իսկ նկարահանման հրապարակում ես ոչնչով չեմ տարբերվել մյուս դերասաններից: Չեմ ունեցել ոչ մի առավելություն, ու երևի ավելի շատ նկատողություն եմ ստացել, քան մյուսները»:

Հայկական կինոարտադրությունում համբույրի տեսարաններն այնքան էլ կիրառելի չեն, թե՛ ռեժիսորները, թե՛ արտիստները, սովորաբար, խուսափում են էկրանային սիրախաղերի էմոցիոնալ դրսևորումներից: Այս անգամ կարծրատիպը կոտրված է. Անի Ղազարյանի և Սամվել Թոփալյանի մարմնավորած հերոսների համբույրը շատերին զարմացրեց ոչ միայն վերոնշյալ պատճառով, այլև, որ սցենարը հենց դերասանուհու ամուսնու ձեռքի գործն է: 

«Ես եմ ընտրել իմ մասնագիտությունը ու շատ պարզ գիտակցել եմ մասնագիտական բոլոր դժվարություններն ու անհարմարությունները: Մինչ այս էլ «Վարդապետի լռությունը» ֆիլմում ես նմանատիպ տեսարանների փորձ ունեցել եմ: Ինչ վերաբերվում է այս ֆիլմին, ապա Մհերին լավ ճանաչողները գիտեն, որ նա մասնագիտական զիջումների չի գնում, ու բացարձակ կապ չունի, որ դիմացի կանգնածը ոչ թե ուղակի դերասանուհի է, այլ՝ համատեղությամբ՝ նաև իր կինը: Քանի որ նկարահանման հրապարակում ես շարքային դերասան եմ իր համար, այդ տեսարանը նկարահանելիս ոչ մի դժվարություն չի եղել», - պատմեց Aysor.am-ի զրուցակիցը:

Կինոյի և թատրոնի դերասանուհին չի թաքցնում՝ բեմում իրեն առավել լավ է զգում՝ ինչպես «ձուկը՝ ջրում»: Ասում է՝ թատրոնն ու կինոն այսօր շատ անհրաժեշտություններ ունեն՝ թարմ մտածելակերպով պրոֆեսիոնալ ռեժիսորներ, հետաքրքիր, իմաստալից պիեսներ ու կինոսցենարներ…

«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, ու դու ես տերն իրավիճակի: Որքան էլ որ բեմադրությունն ունի ռեժիսոր, պիեսը՝ հեղինակ, միևնույնն է՝ դու ամեն անգամ նոր բան ես ստեղծում` մի նոր գույն, նոր հայացք, նոր ինտոնացիա: Թատրոնին նաև լուսային ու ձայնային լավ տեխնիկա է անհրաժեշտ, լավ մենեջերներ, ովքեր կկարողանան ճիշտ մատուցել գործը, հետաքրքրություն առաջացնել մարդկանց մոտ ու թատրոն բերել նրանց: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են: Իհարկե, դերասանն էլ իր վրա պետք է ամենօրյա քրտնաջան աշխատանք կատարի, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի», - ասաց նա:

Ա. Ղազարյանն իրեն մեկ ռեժիսորի դերասան չի համարում: Նկատում է՝ որքան էլ ամուսնու հետ իրեն հեշտ է աշխատել, այնուամենայնիվ, լավ առաջարկներին միշտ պատրաստ է դրական արձագանքել:

«Այո՛, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ գուցե ինձ հեշտ է, որովհետև հասկանում եմ նրան ավելի արագ, քան մյուս դերասանները, բայց ես չեմ ուզում լինել մի ռեժիսորի դերասանուհի: Կարծում եմ՝ դա և՛ իմ համար լավ չի լինի, և՛ Մհերի: Չնայած, որ Մհերից դեռ լի՜քը բան ունեմ սովորելու», - ծիծաղելով ընդգծում Է դերասանուհին:

Նրան ժամանակին հանդիպում էինք նաև սերիալներում: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սերիալային լռությունը, մեր զրուցակիցը մատնանշեց դրանցում որակի բացակայությունը, հատկապես՝ սցենարային առումով:

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում, այսպես ասած, իրավիճակ փոխվեց: Դիտարկմանը, թե որքանո՞վ են այդ փոփոխությունները շոշափելի նաև մշակույթի ոլորտում, զարմանքով պատասխանեց.

«Փոփոխություն մշակութային դաշտո՞ւմ, նման բա՞ն է եղել… Գիտեք, ես փորձում եմ միշտ տեղյակ լինել մշակութային անցուդարձից, բայց, անկեղծ ասած, դեռ ոչ մի փոփոխություն չեմ տեսել: Սպասենք…»:

Որպես ՀՀ քաղաքացի՝ ԱնիԻ սպասումներն էլ այս իշխանափոխությունից, բազում են: Սակայն գնահատականներ տալ՝ չի շտապում: Ասում է՝ գիտի, որ ամեն ինչ միանգամից չի լինում, ժամանակն ու համբերությունը կարևոր ցուցիչներ են.

«Գիտեք, ես չեմ շտապում: Ես հեղափոխության օրերին էլ գիտեի, որ սա նոր լուսավոր Հայաստանի առաջին ու ոչ հաստատուն քայլերն են ընդամենը: Գուցե դեռ շատ հիասթափություններ ապրենք, բայց առանց դրանց էլ չի լինի, պետք է չհուսահատվենք ու հավատանք: Միանգամից ոչինչ չի լինում»:

Անդրադառնալով Թատերական ինստիտուտում օրեր առաջ բացահայտված  չարաշահումներին ու դրանց հետևող զարգացումներին՝ խոստովանեց.

«Ինձ համար ուշացած էր նման զարգացումը : Սա շատ ավելի շուտ պետք է լիներ: Բուհն այսօր հոգեվարքի մեջ է, ու պետք է փրկել այն: Փրկել մեր վաղվա մշակույթը»:

Երեկ մայրաքաղաք Երևանն ընտրում էր Երևանի ավագանի, որն այսուհետ նորընտիր քաղաքապետի գլխավորությամբ պետք է ղեկավարի Հայաստանի սիրտը: Դերասանուհին ևս մասնակցել է ընտրություններին՝ վստահության իր քվեն տալով «Լույս» դաշինքին՝ ի դեմս Արտակ Զեյնալյանի:

«Այսօր արդեն պարզ է, որ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն է լինելու: Շատ կուզեմ, որ մոտ ապագայում ինքս ինձ ասեմ՝ տեսա՞ր, որ սխալ համարի տակ ես քվեարկել… Հուսով եմ՝ էդպես էլ կլինի», - Aysor.am-ի հետ զրույցը լավատեսորեն եզրափակեց դերասանուհի Անի Ղազարյանը: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն Այսօր, 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան Այսօր, 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան Այսօր, 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ Այսօր, 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Այսօր, 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Այսօր, 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան Այսօր, 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը