26/09/2018 17:14
Շահավետ ավանդ՝ Կոնվերս բանկի 25-ամյակի կապակցությամբ
Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդ: Սա բանկային համակարգում եզակի ավանդատեսակ է, որի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդատուները չեն զրկվում հաշվարկված տոկոսագումարից:
««Կոնվերս 25»-ը ներդրման 25-ամսյա ժամկետով ավանդ է, որի 13-րդ ամսից գործում է ավելի բարձր տոկոսադրույք, քան ներդրման առաջին տարում: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ներդրման պահին գործած (1-12 ամիսների համար) տոկոսադրույքի հիման վրա: Սրանք այս ավանդատեսակի հիմնական առավելություններն են մյուս նմանատիպ առաջարկների համեմատ»,- ասացին Կոնվերս Բանկում:
Որպես «Կոնվերս 25»-ի այլ առավելություններ նշվեցին ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը:
Նշվեց նաև, որ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ Բանկն առաջիկայում հանդես կգա նոր շահավետ առաջարկներով:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/converse25/ հղումով: