26/09/2018 12:28
Առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կգա Հայաստան. Տիգրան Բալայան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստան կգա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը.
«Հնարավոր այցելության վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Ժամկետներ հստակեցված չեն, միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ չասեմ մոտակա ժամականերս, բայց առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ», - ասաց Տիգրան Բալայանը։