27/09/2018 11:00
Զոհրաբ Մնացականյանը Հնդկաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցությունը
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
ԱԳ նախարարներն ընդգծեցին փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման էական դերը: Երկկողմ օրակարգի առաջմղման գործում երկուստեք մեծապես կարևորվեց հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված մարդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտներում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին:
Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգը և դրա հիմնասյուներից հադնիսացող բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ Զոհրաբ Մնացականյանն ավելացրել է, որ այդ օրակարգի առաջմղման գործում կարևոր մասնաբաժին ունի ստեղծագործ կրթությունը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը միտված ծրագրերին Հնդկաստանի կառավարության կողմից ցուցաբերվող հետևողական աջակցության համար:
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ դիրքորոշումների շուրջ: Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հակամարտությունների բացառապես խաղաղ բանակցային հանգուցալուծումն այլնընտրանք չունի: