27/09/2018 11:36
Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացակայնյանը ՌԴ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է միջազգային հարթակներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի 73-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
«Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգային մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ռուսական համագործակցությանը միջազգային ֆորումների շրջանակներում», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։