27/09/2018 15:38
Բակո Սահակյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը՝ շրջվարչակազմի ղեկավար Կազիմեժ Ռակովսկու գլխավորությամբ:
Քննարկվել են Վոլոմին շրջանի և Արցախի վարչական միավորների հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Լեհաստանի և նրա միավորումների հետ կապերի հաստատման ու զարգացման մեջ՝ այն համարելով պահանջված և հեռանկարային:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանը, պաշտոնատար այլ անձինք: