27/09/2018 10:07
«Ժամանակ». ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն մնում է Արամ Զավենի Սարգսյանը
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ չնայած վերջին օրերին Երկրապահ կամավորականների միության շուրջ ծավալվող զարգացումներին, առաջիկա օրերին տեղի է ունենալու միության վարչության նիստը, որտեղ վերջնական տեխնիկական հարցերն են քննարկվելու հաջորդ ամսվա առաջին օրերին նշանակվելիք համագումարից առաջ։
Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ արտահերթ համագումարում որոշվելու են միության անելիքները, որի ժամանակ ընտրվելու է նաև միության նախագահը։
Թերթի տեղեկություններով՝ մինչև այս պահը ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն մնում է Արամ Զ․Սարգսյանը: