27/09/2018 12:09
Միքայել Հարությունյանին որևէ երկրում հայտնաբերելու վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան. Դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություն կա Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցից, և արդյոք արտահանձնման գործընթաց լինելու է, ասաց.
«Երբ դրա վերաբերյալ վերջնական հաստատված տեղեկություններ լինեն, կհրապարակեմ։ Նախաքննական մարմինը նրա քաղաքացիության վերաբերյալ ստուգողական գործողություններ է իրականացնում։ Իրավական ընթացակարգը հետևյալն է՝ հետախուզման մեջ գտնվող անձը համապատասխան վայրում նախ պետք է հայտնաբերվի։ Հայտնաբերումից հետո պետք է իրազեկվի նախաձեռնողին»։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ Միքայել Հարությունյանին որևէ երկրում հայտնաբերելու վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հայտնվել։