27/09/2018 13:57
Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,12 դոլարով՝ մինչև 81.75 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,71 դոլարով՝ մինչև 71.57 դոլար մեկ բարելի դիմաց: