28/09/2018 19:05
Stripe Inc. ստարտափը հայտնվել է աշխարհի ամենաթանկ ընկերությունների շարքում
Ֆինանսատեխնոլոգիական Stripe Inc. ստարտափը հայտնել է, որ միջոցների ներգրավման նոր ռաունդի շրջանակում . արժեքը գնահատվել է 20 միլիարդ դոլար: Այդպիսով՝ Stripe-ը ներառվել է աշխարհի ամենաթանկ մասնավոր ընկերությունների շարքում, հայտնում է Dow Jones-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Ներդրումային ռաունդը 245 միլիոն դոլարով գլխավորել է Tiger Global Management LLC հեջ ֆոնդը: 2016 թվականի նոյեմբերին Stripe-ը գնահատվում էր 9,2 միլիարդ դոլար:
Նշենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին՝ Պատրիկ և Ջոն Կոլլիսոնների կողմից: Նրանք ստեղծել են տեխնոլոգիա, որն այլ ստարտափներին թույլ է տալիս ընդունել վճարումներ, որոնք իրականացվել են առցանց կամ բջջային սարքերի միջոցով: