28/09/2018 15:44
«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյուին փոխարինելու երկու թեկնածու է դիտարկում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ամենայն հավանականությամբ, չի աշխատի ակումբում հաջորդ մրցաշրջանում:
Ինչպես հայտնում է «Le10sport.com»-ը, «կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել պորտուգալացի մասնագետից ընթացիկ մրցաշրջանում կամ դրա ավարտին:Մոուրինյուի հարաբերությունները թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ վերջնականապես փչացել են, ինչի սկիզբը դրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ կոնֆլիկտը:
Պարբերականի տվյալով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» երկու մասնագետի թեկնածություն է դիտարկում` որպես Մոուրինյուին փոխարինողներ:
Առաջինը «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Դեռ ամառվա սկզբից բազմիցս խոսվում էր անգլիական ակումբի` նրա հանդեպ հետաքրքրության մասին: Մյուս թեկնածուն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է: Արգենտինացու թեկնածությունն, ամենայն հավանականությամբ, բացառում է Մոուրինյուի` մրցաշրջանի ընթացքում հեռանալու հավանականությունը: «Տոտենհեմն» իր գլխավոր մարզչին բաց չի թողնի մինչև ամառ, սակայն լոնդոնցիների հետ համաձայնության գալը մանկունիացիների համար շատ բարդ կլինի: Այս ամառ «Տոտենհեմն» արդեն հրաժարվել է բաժանվել Պոչետինոյից, որին ցանկանում էր ստանալ «Ռեալը»: