28/09/2018 19:20
Ճապոնիայում ներկայացվել է 90 տոկոսով պլաստմասսայի տարբեր տեսակներից պատրաստված ավտոմեքենա
Ճապոնիայում ներկայացվել է իր տեսակի մեջ աննախադեպ մեքենա, որն 90 տոկոսով պատրաստված է պլաստմասսայի տարբեր տեսակներից:
Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը՝ կոնցեպտուալ մոդելը մշակվել է նորարարական տեխնոլոգիաների ստեղծման կառավարական ծրագրի շրջանակում:
Աղբյուրը նկատում է, որ պլաստմասսաների տարբեր տեսակների օգտագործումը թույլ է տվել 40 տոկոսով թեթևացնել մեքենայի քաշը: Իսկ դա իր հերթին հնարավորություն է տալիս էներգիա խնայել ու նոր հեռանկարներ բացել էլեկտրական մեքենաների զարգացման համար:
Հայտնի է, որ նախկինում մասնագետներն անհնարին էին համարում պլաստմասսայի կիրառումը մեքենա ստեղծելու հարցում՝ պատճառաբանելով, որ այն բավականաչափ դիմացկուն չէ: Սակայն ճապոնացի գիտնականներն անհրաժեշտ ամրությունը ստացել են պլաստմասսաների տարբեր տեսակները խառնելու միջոցով: