28/09/2018 22:59
Հայ-ռուսական հարաբերությունների հետհեղափոխական շրջանը կարելի է համարել ավարտված. Փաշինյան
Հայ-ռուսական հարաբերությունների հետհեղափոխական, անցումային շրջանը կարելի է համարել ավարտված, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում։ Բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք և կարծիքների, մոտեցումների տարաձայնություններ չկան», - Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասել է Ն.Փաշինյանը։
Նրա խոսքով, ստեղծված է «հրաշալի աշխատանքային մթնոլորտ և մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել միմյանց ներքին գործերին չմիջամտելու և միմյանց ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում»։