29/09/2018 12:01
Վանեցյանը՝ մրցավարներին. Ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով
Սեպտեմբերի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ:
«Իմ հիմնական խնդրանքը, հորդորը, պահանջն է որ դուք ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով: Պարտավոր ենք վերադարձնել հասարակության, ակումբների վստահությունը մեր հանդեպ: Նոր Հայաստանի հիմնական սկզբունքներից մեկը արդարության, փոխադարձ վստահության վերահաստատումն է և ֆեդերացիան՝ ձեր հետ միասին պարտավոր է այն իրականացնել նաև մեր ֆուտբոլում», - ասել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի սպասարկման, մրցավարների մարզահագուստի, մրցավարների վերապատրաստման և այլ ընթացիկ հարցեր: