29/09/2018 15:10
Սինգապուրի իշխանությունները բնակչությանը կվճարեն ավելի քան 500 միլիոն դոլար
Սինգապուրի իշխանությունները բնակչությանը կվճարեն 511 միլիոն դոլար՝ երկրի տնտեսության զարգացման մեջ ունեցած ավանդի համար, ասվում է Սինգապուրի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
Պարգևը նախատեսված է բոլոր չափահաս քաղաքացիների համար, ինչը նշանակում է, որ որոշակի գումար կստանա մոտ 2.8 միլիոն մարդ: Ընդ որում՝ գումարի չափը կախված կլինի նախորդ տարվա ընթացքում քաղաքացու ունեցած եկամտից:
Նշվում է, որ այն քաղաքացիները, որոնք վաստակել են 28 հազար սինգապուրյան դոլար, կստանան 219 դոլար: Այն բնակիչները, որոնց եկամուտը չի գերազանցել 100 հազար սինգապուրյան դոլարը, կստանան դրամական պարգև 146 դոլարի չափով, իսկ 100 հազարից ավելի եկամտի դեպքում՝ 73 դոլարի չափով: