29/09/2018 11:21
Ռոնալդուին մեղադրել են բռնաբարության համար
ԱՄՆ բնակչուհի Քեթրին Մայորգան «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրել է բռնաբարության համար, գրում է Spiegel-ը:
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա կինը պնդում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում: Նա հայց է ներկայացրել Նևադայի դատարան:
Անցած տարի Spiegel-ը գրել է, որ Ռոնալդուն 2010թ. հունվարին վճարել է 375 հազար դոլար բռնաբարության մեղադրանքից խուսափելու համար: 2009թ. հունիսին Ռոնալդուն եղբոր և քրոջ հետ հանգստացել է Լաս Վեգասում: