29/09/2018 12:08
Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց գերազանցել է 82 դոլարը
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,06 դոլարով՝ հասնելով մինչև 82,69 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,13 դոլարով և կազմում է 73.25 դոլար մեկ բարելի դիմաց։