01/10/2018 18:40
Մեզ համար Ազնավուրը միշտ կլինի բեմի վրա. Ֆրանսուա Օլանդ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ազնավուրը բոլորի համար միշտ բեմի վրա կլինի: Երևանից մինչև Փարիզ աշխարհի բոլոր քաղաքներում բարձրաձայն երգում էր սիրո ու ազատության մասին: Շառլ Ազնավուրը քիչ առաջ լքեց մեզ, բայց մեզ համար նա միշտ բեմի վրա կլինի», - ասված է Ֆրանսուա Օլանդի հրապարակման մեջ: