01/10/2018 16:52
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող լինել ինքնանպատակ. Արմենուհի Կյուրեղյան (Տեսանյութ)
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող լինել ինքնապատակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:
«Մենք նախ պետք է ընդունենք Ընտրական օրենսգիրքը, որովհետև առանց փոփոխությունների՝ հին ընտրական օրենսգրքով գնալ արտահերթ ընտրությունների միգուցե ընդհանրապես քննարկան ենթակա հարց չէ», - նշեց նա:
Դիտարկմանը՝ արդյոք արտահերթ ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է, Կյուրեղյանը նկատեց, որ ընտրությունները պետք է անցկացվեն ողջամիտ ժամկետներում:
«Երբ կառավարությունը ծրագիրը բերել է հաստատման, այնտեղ արդեն նախատեսված է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման փաստը, և մեր խմբակցությունը կողմ է քվեարկել ծրագրին, հետևաբար՝ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց այստեղ խնդիրը ժամկետների մեջ պետք է նայել», - ասաց նա:
Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում: