01/10/2018 15:59
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ռիչարդ Միլսին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։
«Սա դեսպանի հետ մեր վերջին հանդիպումն էր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Օգտվելով հնարավորությունից՝ քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հանդիպման ավարտին դեսպանին հայտնեցի իմ երախտագիությունը տարիների աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ավանդի համար», - Facebook-յան իր էջում գրել է Գրիգորյանը։