01/10/2018 11:38
«Երազ իմ երկիր». Ռոբերտ Ամիրխանյանի մասնակցությամբ տեսահոլովակի պրեմիերա՝ Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ (Տեսանյութ)
Երգիչ Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ «Երազ իմ երկիր» ստեղծագործությունը հանրությանը հասանելի է արդեն ամբողջական տարբերակով: 33-ամյա երգիչը դեռևս օրեր առաջ Aysor.am-ի հետ զրույցում պատմել էր այս աշխատանքի մասին՝ խոստովանելով, որ երաժշտական ասպարեզ հենց այս երգով մտնելը բավական ռիսկային է, քանի որ այն շատ ճանաչված երգիչներ են կատարել (նաև՝ Շուշան Պետրոսյան և Հայկո՝ հեղ.): Սակայն, հանդիպելով երգի հեղինակ Ռոբերտ Ամիրխանյանին՝ երիտասարդ երգիչը գոտեպնդվել է:
«Նա իմ կատարումը լսելիս՝ ընդհատեց ու ասաց, որ միակ կատարողն եմ, ով երգին ճիշտ է մոտենում: Այդ կարծիքն ինձ համար շատ կարևոր էր ու ոգևորող», - ընդգծել է Հ. Սաֆարյանը:
Երգի ձայնագրությունը կատարվել է «Ասպարեզ» ստուդիայում, գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին (Մուրզո):
Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Ի դեպ, տեսահոլովակում նկարահանվել է նաև Ռոբերտ Ամիրխանյանը: