01/10/2018 19:20
Բակո Սահակյանը Հրանտ Մարգարյանի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գրասենյակից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: