01/10/2018 12:27
Իմ կուսակցությունն իմ համայնքն է. Ուրցաձորի համայնքապետը մանրամասներ է ներկայացնում իրեն ուղղված հրաժարականի պահանջից
Արարատի մարզի Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը որևէ կուսակցության անդամ չէ և երբևէ համայնքապետարանի աշխատակիցներին չի ասել, թե պետք է դառնալ այս կամ այն կուսակցության անդամ. այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը։
«Իմ կուսակցությունն իմ համայնքն է», - մամուլի ասուլիսին նշեց համայնքապետը։
Հիշեցնենք՝ Ուրցաձոր համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը։ Վերջիններս համայնքապետին մեղադրում են կոռուպցիայի և ստորագրություններ կեղծելու մեջ:
«Համայնքում Մանուկ Մանուկյանը, ով ընդդիմության դերակատարն է, այսօր ձայն է բարձրացնում, թե համայնքի ղեկավարը չարաշահումներ է անում։ Նախկինում աշխատել է «Վայրի բնության և արժեքների պահպանման հիմնադրամ»-ում, տնօրենի հետ խնդիրներ ուներ, ես իրեն ուղղորդել եմ, որ գնացեք, ձեր խնդիրները ինքներդ լուծեք, իսկ ես պատրաստ եմ աջակցել ձեզ։ Նա միշտ մտել է իմ տուն օրվա տարբեր ժամերին, հյուրասիրվել, դուրս եկել։ Արդյոք այս տարիների ընթացքում չէր տեսել այդ չարաշահումները, և միայն այն ժամանակ տեսավ, երբ շանտաժով մոտեցավ ինձ, թե՝ կոնկրետ կանգնելու եք Ռուբեն Խաչատրյանի, թե իմ կողքին»,-ներկայացրեց համայնքապետը։
Համայնքապետն ասել է, որ երկուսին էլ հարգում է, բայց գործ ունի իրավաբանական անձի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում