01/10/2018 18:34
Ազնավուրին հրավիրել էի Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հրավիրել էր Երևան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ես նրան հրավիրել է Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու, որի շրջանակներում նա պետք է երգեր: Ֆրանսիայի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի վիշտը», - գրել է Ֆրանսիայի նախագահը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 94 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։