01/10/2018 22:15
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ-ն գաղտնիք ունեն
Ոգևորության, էյֆորիայի արդյունքում ընտրություններ չեն կազմակերպում, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Պետք է ունենանք լիարժեք քաղաքական պառլամենտ, որտեղ իշխանությանը հարիր ընդդիմություն կձևավորվի: Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի ոչ թե ոգևորության արդյունքում ձևավորենք պառլամենտ, այլ՝ ճիշտ գնահատականների արդյունքում», - ասաց Վ. Բաղդասարյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն դուրս գա փողոց, Վահրամ Բաղադասարյանը պատասպանեց.
«Փողոց դուրս գալով՝ պառլամենտ չեն ձևավորում, եթե մենք պետք է այդ ճանապարհով գնանք, մենք կարող ենք այն ամենը, ինչ ձեռք ենք բերել քաղաքական դաշտի ձևավորման արդյուքնում, կորցնենք: Պետք է ունենանք լիարժեք քաղաքական պառլամենտ, որտեղ իշխանությանը հարիր ընդդիմություն կձևավորվի: Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի ոչ թե ոգևորության արդյունքում ձևավորենք պառլամենտ, այլ՝ ճիշտ գնահատականների արդյունքում: Այստեղ պետք չէ շարժվել այն ուղղությամբ, թե ում է ձեռնտու, պետք է շարժվենք այն ուղղությամբ, թե որ պարագայում կունենանք պառլամենտ, որն իրոք կարտացոլի քաղաքական դաշտը և միտված կլինի ապագայի զարգացմանը»:
Լրագրողները մեջբերեցին Նիկոլ Փաշինյանի խոսքն, ըստ որի վարչապետն այսօր չունի ՀՀԿ համաձայնությունը արտահերթ ընտրությունների անցկացման համար և Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին` ինչու՞.
«Թույլ տվեք դա մնա իմ և Նիկոլ Փաշինյանի գաղտնիքը»: