01/10/2018 13:26
Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման տոմսերը՝ սկսած 1000 դրամից
Հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 1-ից, հայտնում են ՀՖՖ-ից։
Հանդիպումների սկիզբը՝ ժամը 20:00-ին:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ:
Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ, վստահեցրեց, որ տոմսերի գները նվազելու են. ամենաէժան տոմսը 4000 դրամի փոխարեն կարժենա 1000 դրամ։