02/10/2018 22:11
Վարչապետը հանրահավաքին հրապարակայնորեն ստորագրեց ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական նախարարներին աշխատանքից ազատելու որոշումները
Բաղրամյան պողոտայում հանրահավաքի հարթակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ստորագրեց ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնից ազատելու մասին որոշումները։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ բոլոր այն ուժերը, որոնք այսօր ԱԺ-ում կողմ են քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքը փոփոխելու նախագծին հակահեղափոխություն են հայտարարել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտնեց, որ ԲՀԿ-ական Մհեր Գրիգորյանն, ով զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, ցանկություն է հայտնել մնալ ու աշխատել ներկայիս կառավարության հետ։