02/10/2018 20:48
Արա Բաբլոյանը մեկնաբանում է ԱԺ-ում ստեղծված իրավիճակն ու իր և Լենա Նազարյանի միջև ծագած միջադեպը
Բոլորդ էլ գիտեք՝ վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որպեսզի ունենանք Ազգային ժողովի երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ, անդրադառնալով րոպեներ առաջ Ազգային ժողովում լարված պայմաններում տեղի ունեցած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օգտին քվեարկությանը՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծեք, հասել էինք համաձայնության, ու քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ ԵԼՔ-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը», - ասաց ԱԺ նախագահը:
Բաբլոյանն ընդգծեց՝ օրեր առաջ հանդիպելով վարչապետի հետ ու իր մտահոգությունները հայտնելով՝ միասնական հայտարարությամբ հանդես եկան, որում, ըստ նրա, նույնպես մի քանի կետով ու շատ խաղաղ ձևով ներկայացված է ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:
Ինչ վերաբերում է իր և Լենա Նազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Ա. Բաբլոյանը նշեց, որ Լենա Նազարյանն իր հայտարությամբ դրդեց ամբողջ ԱԺ-ին այս քայլին։