02/10/2018 21:30
Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից
Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից, այդ մասին «Երկիր Մեդիա»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։
Նշենք, որ ՀՀ կառավարության կազմում ՀՅԴ-ից նախարարներ են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։