02/10/2018 19:36
Քիչ անց Բաղրամյան պողոտայում ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը
Քիչ անց Բաղրամյան պողոտայում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում.
«Քիչ անց Բաղրամյան պողոտայում, ԱԺ դիմաց, ԳԱԱ հարթակից ելույթ կունենամ», - գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել դուրս գալ փողոց, քանի որ ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նպատակով։