02/10/2018 21:42
ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատված են. Նիկոլ Փաշինյան
Ես հրահանգել եմ պատրաստել հրամանագիր՝ ՀՅԴ ու ԲՀԿ նախարարներին աշխատանքից ազատել, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց նաև, որ աշխատանքից ազատված են նաև ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական ներկայացուցիչ բոլոր մարզպետները։
Նշենք, որ ներկայիս կառավարությունում ԲՀԿ նախարարներ էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
ՀՀ կառավարության կազմում ՀՅԴ-ից նախարարներ են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։