02/10/2018 21:51
Մենք արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին. ՀՀ վարչապետ
Մենք արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկզբին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե ավագանու ընտրությունների ժամանակ ինքն ասել էր, թե նրանք, ովքեր կողմ են արտահերթ ընտրությունների, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքին ու դաշինքը 80 տոկոս ձայն հավաքեց։
«Սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան անհետաձգելիորեն», - ասաց ՀՀ վարչապետը։