02/10/2018 11:53
Ֆրանկոֆոն գալա-համերգի ավարտական մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին. Հայաստան կժամանի Զազը
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։30-ին, Հանրապետութան հրապարակում նախատեսված գալա-համերգի ավարտական մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:
Նա նշեց, որ ուղիղ կապի մեջ են Ելիսեյան պատալի հետ։
«Կան որոշակի առաջարկներ, որոնք դեռևս քննարկման փուլում են գտնվում, ես չեմ բացառում, որ կլինեն աշխարհահռչակ աստղեր, որոնք կցանկանան իրենց մասնակցությունը բերել», - ասաց նա։
Մելիքյանը նշեց, որ համերգին կլինեն աշխարհահռչակ երգիչներ՝ այդ թվում՝ Անժելիկա Կիժոն, Մելոդի Գարդոն։
«Անշուշտ, Զազը պետք է ժամանի Ֆրանսիայից», - ասաց նա։
Մելիքյանը շեշտեց՝ ամեն ինչ կարվի, որ Շառլ Ազնավուրի բացակայությունը որևէ կերպ չզգացվի։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում նախատեսված էր, որ Հայաստանում կլինի նաև Շառլ Ազնավուրը: