02/10/2018 15:34
ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ. Էնֆիաջյան
ԱԺ արտահերթ ընտրությունների գործընթացը խոչընդոտելու որևէ միտում ԲՀԿ-ն չունի, լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:
Հարցին, թե կա՞ն մտահոգություններ, որ եթե վարչպետը հրաժարական տա, ապա այլ քաղաքական ուժերի կողմից կարող է վարչապետի այլ թեկնածու առաջադրվել և ԱԺ կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները գուցե ուղղված են նրան, որ ԱԺ նիստերն այնքան հետաձգվեն, որ ընտրվի ԱԺ-ում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժին հարմար թեկնածուն, Էնֆիաջյանն ասաց.
«Վաղը մենք քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք, բայց վստահեցնում եմ ձեզ՝ խոչընդոտելու միտում մենք չենք ունեցել և չի էլ կարող լինել: Մեր միտումը հետևյալն է՝ ունենալ քննարկումներ՝ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»: