02/10/2018 15:56
Երևանում առաջին անգամ անցկացվել է Ատոմային տեխնոլոգիաների օր (ՏԵսանյութ)
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների և ավագ դպրոցականների համար անցկացվել է Ատոմային տեխնոլոգիաների օր։ Երևանում առաջին անգամ անցկացված այս միջոցառումը նվիրված է պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին։
Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, այն անցկացվում է ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության շրջանակում: Ատոմային տեխնոլոգիաների օրն անցել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ։
Մանրամասներն՝ Aysor.am-ի տեսանյութում